Ավստրալիայում գնացքը բախվել է բեռնատարին: Պատահարի հետևանքով ուղևորատար գնացքի 3 վագոն դուրս է եկել ռելսերից: 1 մարդ զոհվել է, ևս 13-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Երկաթուղային հաղորդակցությունը կասեցված է այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը: Այս մասին տեղեկացնում է ABC-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել Մելբուռնի (Վիկտորյա նահանգ) արևելյան արվարձանում: Նահանգի տրանսպորտի նախարարի տվյալով՝ գնացքում գտնվել է շուրջ 30 մարդ:











































