CNN TÜRK հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը չի մահացել իր բնական պահով: Այս մասին հեռուստաալիքի «Ի՞նչ է լինում» հաղորդման ժամանակ հայտարարել է դասախոս Մուսթաֆա Ալթըօքլարը:
Վերջինս իր հայտարարությամբ հերքել է, որ Աթաթուրքը մահացել է լյարդի ցիռոզից, ինչպես որ ընդունված է համարել: Ալթըօքլարն ընդգծել է, որ Աթաթուրքին սպանել են Թուրքիայի լիակատար անկախությունն ու վերելքը չցանկացող արևմտամետ ուժերը:
Հիշեցնենք, որ 1881 թվականին ծնված Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին:










































