ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է գնել հավելյալ վառելանյութ «Սենդի» փոթորկից տուժած շրջանների բնակիչների համար, հաղորդում է BBC-ն:
Ճգնաժամային իրավիճակի դեմ պայքարելու համար` ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են այն նորմի գործողությունը, որն արտասահմանյան նավերին արգելում էր Մեքսիկական ծոցից նավթամթերք հասցնել երկրի հյուսիսարևելյան նավահանգիստներ:
Ամերիկյան կառավարությունը բենզին, դիզելային և այլ վառելանյութ տեղափոխող տանկերներին կարգադրել է մինչև նոյեմբերի 13-ը լքել Մեքսիկական ծոցը և մեկ շաբաթվա ընթացքում գալ տուժած շրջաններ: Այնուհետև, ամերիկացի զինվորները վառելանյութը կհասցնեն բնակավայրեր:










































