Նոյեմբերի 2-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արգավանդ գյուղում գտնվող կիսակառույց շենքից գողացել են 6 կապ ամրալար` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1977 թ. ծնված Արթուր Խ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:









































