Այս տարվա սեպտեմբերին Հայաստան մուտք են գործել 164 մլն 75 հազար դոլար տրանսֆերտներ: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ տրանսֆերտների ծավալը նվազել է 11.2%-ով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 11.6%-ով: Ըստ ամենայնի՝ ՀՀ քաղաքացիները արդեն գումար չեն փոխանցում բանկային համակարգի միջոցով, քանի որ առջևում ձմեռ է և տուն վերադառնալու ժամանակը:
Այս տարվա սեպտեմբերին տրանսֆերտներից 142 մլն 327 հազար դոլարը ՀՀ փոխանցվել է ՌԴ-ից, իսկ 5 մլն 337 հազար դոլարը՝ ԱՄՆ-ից:
Միաժամանակ ոչ առևտրային արտահոսքը 2012 թ. սեպտեմբերին կազմել է 24 մլն 830 հազար դոլար, որը օգոստոսի համեմատ գրեթե նույնությամբ պահպանվել է:
Այսինքն` զուտ տրանսֆերտները օգոստոսին կազմել են 139 մլն 245 հազար դոլար:











































