Նյու Յորքի օվկիանոսարիումը «Սենդի» փոթորկի պատճառով կորցրել է իր ձկների հավաքածուի մի մասը. այն լրջորեն վնասվել է:
Բնության պահպանության ընկերության հատուկ հայտարարության մեջ ասված է, որ «բոլոր ծովափղերը, ծովառյուծները, փոկերը, ջրասամույրները, ծովային կրիաները և շնաձկները նորմալ վիճակում են»:
Փոթորկի ժամանակ անհետացած ձկների մեծ մասն ապրել է ջրամբարում, ուր աշխատակիցները չեն կարողացել ժամանակին հասնել:
Հայտարարությունից պարզ է դառնում նաև, որ վնասի վերականգնման համար սպասվածից ավելի ժամանակ է պահանջվել:











































