Saturday, 20 06 2026
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է

Քոչարյանի ու Աբրահամյանի հանդիպումը լրի՜վ պատահակա՞ն էր. մամուլ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ասուլիսի ավարտից հետո շռայլ է գտնվել և պատասխանել է «Հրապարակ»-ի «էքսկլյուզիվ» հարցերին: Հովիկ Աբրահամյանի` Պրահայից վերադարձի ինքնաթիռում եղել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը նստել է Աբրահամյանի կողքին: Դա պատահական հանդիպում էր` ասաց Աբրահամյանը, հավելելով, որ որևէ քաղաքական հարց վերջինիս հետ չեն քննարկել: Իսկ ահա ականատեսները պնդում են, որ անզեն աչքով իսկ տեսանելի էր` հանդիպումը պատահական չէր: Աժ այգում զբոսնելու տեխնոլոգիայից Արգամիչն անցել է ինքնաթիռային «տեխնոլոգիայի», որտեղ գաղտնալսում անել հնարավոր չէ: «Երբ պատրաստվում էինք թռիչքի, VIP սրահում Աբրահամյանին տեղյակ պահեցին, որ Քոչարյանը ևս «այստեղ» է: Նա կանչեց Չեխիայում Հայաստանի դեսպանին, հանձնարարեց` Ռոբերտ Սեդրակիչին ասա` թող գա Քոչարյանը չեկավ: Այնուհետև ինքնաթիռում նա կրկնեց իր հրավերը. Ռոբերտ Սեդրակիչ, եկեք այստեղ նստեք, ցույց տալով իր դիմացը` Արտակ Զաքարյանի տեղը: Քոչարյանը մեն-մենակ էր, առանց ախրանայի: Հովիկ Աբրահամյանը հարցրեց` ինչո՞ւ եք մենակ, Քոչարյանը պատասխանեց` միշտ էլ մենակ եմ թռնում: Նա հագնված էր շատ պարզ` ճամփորդական, «կողմերը» մի քիչ զարմանք էին «խաղում»»,- պատմում է ականատեսը:

«Հրապարակ»-ի զրույցը Աժ նախագահի հետ:

– Պրն. Աբրահամյան, Ձեր երկարատև կենսագրության և փորձի «պայմաններում» Դուք առաջին անգամ եք արտերկիր կատարած այցից հետո ասուլիս հրավիրում, չե՞ք ասի ինչու:

– Որոշել եմ ասուհետև այդպես աշխատել:

– Չէ. տպավորությունն այնպիսին էր, որ ասուլիսի հիմնական նպատակը լրագրողներին, նրանց միջոցով լայն հանրությանը, գուցեև հայրենի իշխանություններին բացատրելն էր, թե ինչպես է պատահել, որ Դուք «պատահաբար» թռել եք Քոչարյանի հետ Պրահա-Երևան չվերթով:

– Կարո՞ղ է Ռոբերտ Քոչարյանն իմ թշնամին է: Կամ ես եմ իր թշնամին:

– Դուք «կոնկուրենտներ» եք համարվում` ԲՀԿ-ի առումով: Ի դեպ, որքանո՞վ եք ռեալ համարում, որ երեքուկես ժամ տևած թռիչքի ժամանակ միմյանց կողք նստած ՀՀ երկու` նախկին և ներկա առանցքային պաշտոնյաներ միմյանց հետ քաղաքական անցուդարձից մի բառ չփոխանակեն:

– Նախ կցանկանայի, որ Դուք իմանայիք, որ դա եղել է գիշերվա կեսին…

– Քնե՜լ եք:

– Քնել էլ ենք, խոսել էլ ենք, բայց որևէ քաղաքական հարց չենք քննարկել, իրոք, ինքն էլ ցանկություն չի ունեցել, ես էլ չեմ ունեցել, չի եղել թեմա:

– Պարոն Աբրահամյան, հիշո՞ւմ եք, ժամանակ առաջ ասել էիք` Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունեք և երեք տարի իրեն չեք հանդիպել:

– Չէ, երեք տարի չէ, երևի մի անգամ Ղարաբաղում, գնացել էի, եթե հիշում եք` պատվիրակության ղեկավար էի` Անկախության տոնի հետ կապված, ինքն էլ էր այնտեղ, բայց որևէ ըտենց խնդիր, քննարկում չի եղել:

– Ի դեպ, ես տեղյակ եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ահավոր դուր չի եկել Ձեր` երեք տարվա մասին արձանագրումը. իր մտերիմներից մեկի մոտ նա բավականին կոշտ ասել է. «Չես հանդիպել` չես հանդիպել, գլո՞ւխդ ինչի ես գովում»:

– Չեմ հանդիպել, ասել եմ` չեմ հանդիպել, ես ստելու ի՞նչ ունեմ:

– Ւնչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները Ռ. Քոչարյանի հետ` ինքնաթիռում այդ «նիստից» հետո: Այսօր, երբ քննարկվում է ԲՀԿ-ի` սեփական թեկնածուով գնալու, ԲՀԿ- ի` վարչապետի պաշտոնն ունենալու խնդիրը, բավականին տեսարժան է նույն ինքնաթիռում, նույն ժամին ձեր համատեղ ներկայությունը:

– Շատ պատահական է եղել: Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին. մեր միջև որևէ տհաճ խոսակցություն երբեք չի եղել իր` նախագահականից դուրս գալուց հետո:

– Ոչ կոռեկտ հարց. ի՞նչ էր անում Քոչարյանը Պրահայում, որ համ էլ համընկավ Ձեր թռիչքի հետ: Մանավանդ բյուջեի քննարկումների Ձեր բացակայության ֆոնին:

– Ասեմ, ինքը վերադառնում էր Բրյուսելից` Բրյուսել-Պրահա-Երևան թռիչքն էր. ինքն էդպես ասեց, ասաց` «վերադառնում եմ Բրյուսելից»:

– Լրի՜վ պատահակա՞ն էր ձեր հանդիպումը:

– Պատահական էր, իրոք, ինքն ինչ-որ տեղ խորհրդատու է աշխատում` խորհրդի անդամ է Ռուսաստանում, բանակցություններ են եղել Բրյուսելում, դրա համար էր գնացել: Ինքն էլ ինձ հարցրեց` ինչպե՞ս անցավ Չեխիա իմ այցը, ես էլ ասացի` շատ լավ:

– Պարոն Աբրահամյան, Դուք իրենից ի՞նչ տպավորություն ստացաք` ինքը կվերադառնա՞:

– Ո՞վ:

– Ռոբերտ Քոչարյանը. ի՞նչ տպավորություն ստացաք այդ երեքուկես ժամվա ընթացքում: Ձեր անձնական կարծիքն եմ հարցնում` կվերադառնա՞:

– Ո՞ւր:

– Քաղաքականություն:

– Չեմ կարծում: Նման քննարկումներ չեն եղել, եթե ինքը ցանկություն ունենար, կբարձրաձայներ:

– Ասուլիսի ընթացքում Դուք չբացառեցիք, որ կլինեք նաև այս ընտրություններում ՀՀԿ շտաբի պետը, որովհետև փորձ ունեք: Նաև չբացառեցիք, որ Ձեզ այլընտրանք էլ կա: Ի դեպ, մեր տեղեկություններով, մայիսյան խորհրդարանական ընտրությունների վերջին տասն օրերի ընթացքում Դուք մեկուսացված եք եղել նախընտրական գործընթացներից, ավելին` զարմացել եք բուն ընտրությունների օրը ՀՀԿ-ի շտաբ ստացվող թվերից, որովհետև գործընթացին չեք տիրապետել:

– Ձեր ասածներն իրականությանը չեն համապատասխանում: Ես շտաբը ղեկավարել եմ, եթե ինչ-որ բան է եղել, ես այդ հարցը համաձայնեցրել եմ երկրի նախագահի հետ:

– Կարծում ենք`երկրի նախագահին տեղեկացրել եք նաև, որ թռել եք Ռոբերտ Քոչարյանի հետ կողք-կողքի և քաղաքական հարցեր իր հետ չեք քննարկել: Ի դեպ, եթե ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը չպաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Դուք հրաժարակա՞ն եք տալու:

– Ո՜չ: Ո´չ: Ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանի ստորագրությունն իմ հրաժարականի հետ:

– Դուք ասել եք, որ Ծառուկյանն 99 տոկոսով սատարելու է Սերժ Սարգսյանին:

– Հա´, ասել եմ: Բայց ասե՞լ եմ նաև, որ եթե չսատարի, հրաժարական կտամ, չեմ ասել:

– Իսկ եթե պարտադրվի՞:

– Բա´-ցա´ռ-վա´ծ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում