Կամբոջայի կառավարությունը հաստատել է Մեկոնգ գետի վրա ՋԷԿ-ի կառուցումը: Այս առաջարկությունը դեռ քննարկման փուլում շատ վեճերի պատճառ է հանդիսացել:
ՋԷԿ-ը կդառնա Կամբոջայի, Չինաստանի և Վիետնամի համատեղ ծրագիրը, որը իրականացնելու համար պահանջվում է 800 միլիոն դոլար:
Այս ծրագիրը, որը հայտնի է «Ներքին Սեսան 2» անվանմամբ ավարտին պետք է հասնի հինգ տարվա ընթացքում:
Բնապահպանները հայտարարում են, որ ջրամբարի կառուցումը վնաս կհասցնի գետի կենդանական տեսակների բազմազանությանը և հարյուրավոր մարդկանց տներ կավերի:











































