Friday, 26 04 2024
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են

Այսօր Իջևանում մահացած զինվորն ինքնասպան չի եղել՝ վստահ են հարազատները

Այսօր, վաղ առավոտյան, ՀՀ ԶՈՒ Իջևանի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Ներսես Ղազարի Կարապետյանը, ով ութ ամիս ծառայելուց հետո նախորդ շաբաթ արձակուրդ էր եկել յոթ օրով, Երևանի Դավիթաշեն համայնքի բազամազավակ ընտանիքից էր: Մուտքում լսվում էր Ներսեսի մոր՝ Սուսաննայի հեկեկոցը:

Ղազար Կարապետյանն ունի ինը զավակ: Ներսեսին սիրում էին թե ընտանիքում, թե շրջապատում: Նրա մասին խոսելիս հարևանները չէին կարողանում չհուզվել: Հավասարակշիռ, համեստ տղա էր, ով մինչև բանակ զորակոչվելը աշխատում էր, հոգում բազմանդամ ընտանիքի հոգսերը:
Արձակուրդում եղած ժամանակ հանդիպել է ընկերներին, հարևաններին: Տրամադրությունը լավ էր, ասել է, որ ծառայում է՝ շուտ վերադառնա, օգնի ծնողներին, անչափաս քույրերին և որդիներին մեծացնի: Թե հարևանները, թե բարեկամները վստահ են՝ Ներսեսը ինքնասպան չի եղել, նրան սպանել են:

Քսանչորս տարվա հարևանները հիացմունքով են արտահայտվում նրա մասին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանք ասացին, որ մայրը՝ Սուսաննան, պատմել է, որ անախորժություններ կային բանակում, բայց ինքը ինքնասպան չէր լինի:

Ներսեսը ավարտել էր ԴՈՍԱՖ-ը, բանակում վարորդություն էր անում: Մտերիմների պատմելով՝ մոտ մեկ ամիս առաջ վառելիքի պակասորդ է ունեցել՝ մոտ 285.000-ի, նրան արձակուրդ էին ուղարկել՝ գումարը ճարելու և վերադառնալու համար: Ներսեսը վերադարձել էր ձեռնունայն: Սպան սպառնացել է՝ թող էս օրերն անցնեն, դու կտեսնես:

«Արձակուրդ եկավ 7 օրով: Իր հետ նստել՝ հաց ենք կերել: Ես իր մոտ չեմ նկատել, որ այնպիսի պրոբլեմ ունենա, որի պատճառով ինքնասպանություն գործեր, բացառվում է: Ուրախ էր, ասում էր՝ զգում եմ, որ Հիսուսը հետս է, ասաց, որ ծառայելու հետ կապված պրոբլեմ չունի այնտեղ, բայց ուզում է հրաժարվել մեքենա վարելուց»,- ասաց հարևանը՝ շարունակելով պատմել, որ զանգել է մորը՝ Սուսաննային, և խոսել է նրա հետ: Վերջինս ասել է, որ որդուց բենզինի փող են ուզում: Հավանաբար նրան արձակուրդ էին ուղարկել բենզինի փողը տանելու. «Գնացել է, սպան ասել է՝ մեր ուզածը չբերեցիր. 200 լիտր բենզինի գումար են ուզել: Ներսեսն ասել է՝ բազմանդամ ընտանիք ենք, որտեղի՞ց բերեմ: Սպան պատասխանել է՝ ես հիմա չեմ ուզում տրամադրությունդ փչացնել, հետո հարցերդ կլուծենք»:

Հարևանը պատմեց, որ երեկ խոսել է մոր հետ, Ներսեսն ասել է. «Մամա ջան, իմ մասին մի մտածի, ամեն ինչ լավ է»:

Հարևանը՝ տիկին Գայանեն, հուզված ասաց. «Իմ տան մեջ, իմ երեխաների հետ է մեծացել, ինքը տենց բան չէր անի, երբեք: Շատ աշխատասեր երեխա էր, մինչև բանակը աշխատում էր, մինչև վերջին օրը աշխատում էր, օգնում ծնողներին: Վերջերս արձակուրդ էր եկել, ասացի՝ Ներսես ջան, բոյով սիրուն տղա ես, դիրքերը որ գնաս, գլուխդ ցածր կպահես, վտանգավոր է: Ասաց՝ Գայան տոտա, ինձ բան չի լինի, Աստված ինձ հետ է:
Ասում էր՝ էլ վարորդություն չեմ ուզում անել, դիրքերում ավելի լավ ա, քան վարորդությունը: Ասում էր՝ ծառայեմ գամ, ամեն ինչ անելու եմ, մորս օգնելու եմ. գալու էր հող մշակեր»,- հավելեց տիկին Գայանեն:

Հարևաններից Սամվելն ու Արմենը մեր գնացած ժամանակ նոր էին վերադարձել Իջևանից, տեսել էին Ներսեսի դին, գլխի շրջանում հրազենային վիրավորումը:

Նրանք տեսախցիկի առջև խուսափեցին խոսել, բայց նշեցին, որ գնդակը գլխի վերևի աջ հատվածից մտել՝ ներքևի հատվածից դուրս է եկել: Նրանց Իջևանում ասել են, որ զենք մաքրելուց է հավանաբար եղել, բայց դա աբսուրդ է. «Իրենց էլ ենք ասել՝ երեխեն սպանված է՝ միամիտ, թե դիտավորյալ, սպանված է: Հաստատ է: Դեմքին ճանկռվածքի հետքեր էլ կային»,- ասաց նա:

Արմենը նշեց, որ Ներսեսի գլուխն ամբողջությամբ արնաշաղախ էր. «Ես իր գլուխն եմ տեսել՝ արնաշաղախ. թե որտեղ է եղել… մեկ ասում էին՝ բլինդաժում է եղել, հետո ինքը վարորդ է՝ հակասական պատասխաններ էին տալիս: Բայց որ Ներսեսը ինքնասպան չի եղել՝ ասում էին նաև այնտեղ»,- ասաց Արմենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում