Ամերիկյան շաթլներից վերջինը՝ «Ատլանտիս»–ն իր վերջին 16 կիլոմետրանոց ուղևորությունն է կատարում անգարից դեպի Ֆլորիդայում Քենեդու անվան տիեզերական կենտրոնի ցուցահանդես:
Սկզբում «Ատլանտիս»-ին բերել են ցուցադրական այգում կազմակերպված արարողությանը, հետո տարել են նոր, դեռ ամբողջովին չավարտված թանգարանային համալիրը, որտեղ երեկոյան այս նմուշի պատվին հրավառություն է լինելու:
«Ատլանտիս»-ին նշված տիեզերական կենտրոն են բերել 1985 թ. ապրիլին: Այն անցել է 200 միլիոն կիլոմետր իր 33 առաքելությունների շրջանակներում, որից 12-ը դեպի Միջազգային տիեզերական կայան:
2011 թ. հուլիսի 21-ին մեքենան կատարեց իր վերջին թռիչքը՝ այսպիսով եզրափակելով ամերիկյան շաթլների պատմությունը:
Քենեդու անվան տիեզերական թանգարանում ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2013 թվականին:









































