Ուրբաթ օրը Նյու Յորքում Apple-ի ամենահայտնի խանութի մոտ հազար գնորդ է հավաքվել. սկսվել է iPad mini–ի վաճառքը, սակայն ուժեղ իրարանցում տեղի չի ունեցել, հավանաբար «Սենդի» փոթրկի հետևանքների պատճառով:
Հիշեցնենք, որ «Սենդի» փոթորիկը խլել է մոտ 40 մարդու կյանք Նյու Յորքում, հոսանքազրկվել է Մանհեթենի կեսը և խաթարվել քաղաքի տրանսպորտային հաղորդակցությունը: Շատերը ենթադրում էին, որ տարերքի պատճառով ընդհանրապես կհետաձգեն գաջեթի պրեմիերան:
Վաճառքի մեկնարկը, հավանաբար մարդկանց հետաքրքրությունը շարժելու համար, հետաձգվել էր ընդամեը կես ժամով։ «Եթե սկսեին նոր iPhone վաճառել, ապա Նյու Յորքը փոքր երեխաների պես կվազեր` չնայած փոթորկին»,- ասել է ընկերության անվտանգության ծառայողը:








































