Tuesday, 09 06 2026
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

Եթե Ծառուկյանը չառաջադրվի, ո՞վ կստանա նրա ձայները

Խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ–ի ստացած 30 % ձայների երկու երրորդը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձնական վարկանիշի արդյունքն է, մեկ երրորդը՝ կուսակցության: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ նրա՝ եթե Գագիկ Ծառուկյանը, ով գալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր թևի ֆավորիտն է, չառաջադրվի, հորդորի իր ձայները տալ Պողոսին կամ Պետրոսին, նրա ձայների շատ քիչ տոկոսը կգնա նրան: Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ հաշվարկել են ու գիտեն՝ Ծառուկյանի ձայներն ում են գնալու, եթե նա չառաջադրի իր թեկնածությունը։

«Մի մասը, եթե Ռոբերտ Քոչարյանն առաջադրվի, կգնան նրան, մի մասը՝ Սերժ Սարգսյանին, մյուս մասը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: Մյուս թեկնածուներին ձայն չի գնա, որովհետև նրա իմիջը մյուսներին մոտ չէ, ինքը մոտ է այդ երեք կերպարներին: Խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ արձանագրած արդյունքը Ծառուկյանի շնորհքն էր, որովհետև ամբողջ ընտրաքարոզչական աշխատանքն ինքն էր տարել, կար մի դերակատար, որն անընդհատ ելույթներ էր ունենում, հանդիպումներ էր ունենում ու կոչ էր անում: Հանրապետականի դեպքում, բացի Սերժ Սարգսյանից, այլ դեմքեր ևս մասնակցում էին ու բավականին քաշող դեմքեր էին՝ Գալուստ Սահակյան, Հովիկ Աբրահամյան, Շարմազանով, տեղերում մարզպետներ, որոնք ստեղծում են այն ալիքը, որի վրա հանրապետականները կարողացան առաջ անցնել: ԲՀԿ-ի դեպքում դեմքեր չկան, որ Ծառուկյանին մոտ լինեն իրենց վարկանիշով, դրա համար գտնում ենք, որ 30 տոկոս ձայները հիմնականում Ծառուկյանի շնորհքն են»,- մեկնաբանեց Ահարոն Ադիբեկյանը:

Անդրադառնալով «Ժառանգություն» կոսւակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրմանը՝ նա ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս տարիների ընթացքում ունի իր մնայուն 8-10 % վարկանիշը: Սոցիոլոգը նշեց, որ ավել դեռևս չեն նկատել: «Ապրենք, տեսնենք, թե այս սեսիայում իր վարկանիշը կբարձրանա՞, կմնա նույնը՞, թե՞ կպակասի: Դա կախված կլինի, թե ովքեր են գրանցելու. ընդհանուր վարկանիշային ծավալը կմասնատվի նրանց մեջ։ Մի բան է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և այլն: Ամեն դեպքում պետք է դիտարկենք, թե ձայներն ինչպես են բաշխվելու»,- եզրափակեց իր խոսքն Ահարոն Ադիբեկյանը:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց գալիք նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում