Կամբոջայի մաքսային ծառայությունը իր պատմության մեջ ռեկորդային քանակությամբ փղոսկր է առգրավել է, գրում է BBC-ն: Պաշտոնյաները հայտարարել են, որ գրեթե երեք տոննա անօրինական բեռ են առգրավել:
Սիանուկվիլ նավահանգստի մաքսային ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ մաքսանենգ բեռի ծագումն ու նպատակակետն այժմ հետաքննվում են: ԶԼՄ-ների տվյալներով՝ բեռը Մալայզիայից է ուղարկվել:
Բնապահպաններն արդեն իրենց անհանգստությունն են արտահայտել այն կապացությամբ, որ Կամբոջան Վիետնամի և Չինաստանի համար աֆրիկական փղոսկրի մաքսանենգության տարանցիկ հանգույց է դարձել:
Աֆրիկայում փղերի ոչնչացման դեմ պայքարելու նպատակով 1989 թ. փղոսկրի միջազգային վաճառքն արգելվել է: Կենդանիների ժանիքներն օգտագործվում են զարդերի արտադրության մեջ: