«Սիվիլիթաս» հիմնադրամի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, բացարձակ սուտ է և կեղծիք:
Մանկավարժական համալսարանը բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիկ Ստեփանյանի հետ համագործակցությունը միշտ բարձր է գնահատել, և համալսարանում նրա ժամանակավոր չաշխատելու հանգամանքը պայմանավորված է եղել դասաժամերի սակավությամբ: Ստեփանյանի ղեկավարած կուրսն 2010-2011 ուսումնական տարում ավարտել է համալսարանը:
Առաջին կիսամյակի դասաբաշխումը համալսարանում կատարվում է օգոստոս ամսին, իսկ ինչպես հայտնի է, օգոստոսին դեռ «Սիվիլիթաս» հիմնադրամը առանձնապես մեծ հետաքրքրություն չէր ներկայացնում հանրության համար: Ի դեպ, բուհի ղեկավարությունը միայն հայտարարությունից հետո է պարզել, որ Լիլիկ Ստեփանյանն ինչ-որ կերպ կապված է այդ հիմնադրամի հետ:
Տեղեկացնենք, որ Լիլիկ Ստեփանյանը դեռ սեպտեմբերին տեղեկացված է եղել, որ իր հետ պայմանագիր չի կնքվում դասաժամերի քանակի պատճառով, բայց նաև նրան խոստացվել է խնդիրը լուծել նոյեմբեր ամսին: Նոյեմբեր ամսից Լիլիկ Ստեփանյանը մանկավարժական գործունեությունը շարունակում է համալսարանում: Իսկ «Սիվիլիթասի» հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է այդ կազմակերպության՝ ամեն ինչ քաղաքականացնելու նպատակների մասին:
Հիշեցնենք , որ «Սիվիլիթաս» հիմնադրամը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես մեղադրել է Մանկավարժական համալսարանին՝ իր աշխատակցի նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու և հետապնդելու մեջ:








































