Խոշորագույն համաշխարհային բանկերին կպարտադրեն մեծացնել կապիտալի ծավալը՝ համաշխարհային ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար: «Մեծ քսանյակի» հերթական գագաթնաժողովի նախաշեմին համաշխարհային ֆինանսական կարգավորիչ մարմինները հրապարակել են կարևորագույն գլոբալ ֆինանսական ինստիտուտների ցուցակը: Այնտեղ ընդգրկված են այն ինստիտուտները, որոնց սնանկացումը լուրջ վնաս կհասցնի համաշխարհային տնտեսությանը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Առաջին հերթին այդ որոշումը վերաբերում է աշխարհի խոշորագույն բանկերի քառյակին: Համաշխարհայն ֆինանսական կարգավորիչ Financial Stability Board-ը (FSB) պարտավորեցրել է Citigroup, Deutsche, HSBC և JP Morgan Chase բանկերին ստեղծել հավելյալ պահուստային կապիտալ՝ «անվտանգության բարձիկի» ձևավորման համար, որը բանկը կօգտագործի պոտենցիալ կորուստների դեպքում:
Ֆինանսական պահանջները բանկերը պետք է իրականացնեն մինչև 2016 թվականը: Այդ պահանջները տարածվում են նաև բրիտանական Barclays բանկի, ֆրանսիական BNP Paribas–ի, ինչպես նաև՝ Bank of America-ի վրա:










































