«Սենդի» փոթորիկը, որը անցել է Կարիբյան ավազանի վրայով և Հյուսիսային Ամերիկայի արևելյան ծովափով, այնքան հզոր է եղել, որ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի մարդիկ վերականգնեն իրենց տներն ու վերադառնան նորմալ կյանքի:
Առավել տուժած Նյու Յորքում մարդիկ փակված են խցանումներում և դժգոհում են վառելիքի ու սննդի պակասից, էլեկտրականության բացակայությունից: Ի դեպ, ոմանք այնուամենայնիվ չեն տրտնջում և նույնիսկ փող են աշխատում տարերային աղետից:
Եթե աղբամանները քչփորող հայրենակիցների մասին լուրերին ամերիկացիները ըմբռնումով են մոտենում, ապա նյույորքյան փողոցներում մեկ այլ միջադեպ վրդովմունք է հարուցել:
Բրազիլուհի Նանա Գուվեան` Playboy-ի նախկին մոդելը, օգտագործել է ջարդուխուրդ եղած ավտոմեքենաները և վայր ընկած ծառերը որպես իր ֆոտոշարքի զարդարանք,- հաղորդում է The Herald Sun-ը:
Աղջիկը չնայած սովորության համաձայն չի մերկացել, սակայն այդ ֆոտոշարքը սվիններով է ընդունվել:








































