Ճապոնիայում ստեղծվել է տեսողական կերպով սննդի ծավալը մեծացնող գաջեթ: Տոկիոյի համալսարանի գիտնականների ստեղծած հավելյալ իրականության համակարգը տեսախաբկանքի միջոցով կօգնի ավելորդ քաշի դեմ պայքարում:
Ի դեպ, սննդից բացի` մյուս օբյեկտների մասշտաբները չեն փոխվում: Այս մասին հայտնում է Life News-ը:
12 կամավորների մասնակցությամբ փորձի ընթացքում կապ է հայտնաբերվել ախորժակի և սննդի չափաբաժնի տեսանելի չափի միջև:
«Երբ մենք փոքրացրել ենք սննդի պատկերը 1/3-ով, մարդիկ սկսել են շատ ուտել: Իսկ պատկերի 1,5 անգամ մեծացման դեպքում ախորժակը 10 տոկոսով նվազել է»,- նշում են հետազոտողները:








































