«Ես և՛ առաջին նախագահին եմ ինձ զինակից համարում, և՛ երկրորդ, և՛ երրորդ: Երեքի հետ էլ աշխատել եմ, երեքին էլ ինձ համարում եմ զինակից ընկերներ»,- երեկ հայտարարեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ԲՀԿ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը` պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե եթե Ռոբերտ Քոչարյանն առաջադրվի, ինքը կկանգնի՞ նրա կողքին որպես նախկին զինակից:
Որոշ տեղեկություններով, Քոչարյանի առաջադրումը չի բացառվում որպես հակընդդեմ քայլ, եթե Օսկանյանի հանդեպ ազատազրկման որոշում կայացվի: «Եթե Օսկանյանի հետ խնդիր առաջանա, իմ կուսակից ընկերն է, բնականաբար ես իր կողքին կկանգնեմ, բայց դա կապ չի ունենա Ռոբերտ Քոչարյանի առթիվ ձեր այդ հարցի հետ»,- հայտարարեց Գրիգոր Գրիգորյանը:











































