Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է ագրոֆոբիայով (վախ բաց տարածությունից) տառապող բու: Այս հիվանդությունը բնորոշ է մարդկանց, ոչ թե թռչուններին:
44-ամյա ֆոտոսիրահար Մարկ Բրիջերը, րըվ լուսանկարել էր բուին, պատմել է, որ շատ է զարմացել, երբ տեսել է պատուհանի մոտ նստած բուին:
«Ես շոկի մեջ էի, քանի որ ամեն օր չէ, որ կտեսնես պատուհանի մոտ նստած բուի: Նա նման էր ուրվականի»,- մեջբերում է նրա խոսքերը The Daily Mail-ը:
Թռչունի տերը լրագրողներին պատմել է, որ բուի ֆոբիայի մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ նրան փորձել են պահել բաց տարածության մեջ գտնվող վանդակում: Դրանից հետո բուն ապրում է ամբարում: Նրա սիրած զբաղմունքը պատուհանի մոտ նստելը և ազատության մեջ թռչող թռչուններին նայելն է:









































