Եգիպտոսի կառավարությունը սահմանել է հատուկ հարկ հարուստ քաղաքացիների համար՝ տարեկան աշախատավարձի 5 տոկոսի չափով, գրում է Reuters-ը:
Հարկման ենթակա են տեղի միլիոնատերերը, որոնք տարեկան աշխատում են ավելի քան 142 հազար դոլար:
Տվյալ ֆիսկալ միջոցառումը մինչ ուժի մեջ մտնելը պետք է հավանության արժանանա երկրի նախագահ Ադլի Մանսուրի կողմից:
Հարկը կգանձվի որոշակի ժամանակահատվածում՝ մինչ երկրում տնտեսական իրավիճակը չկայունանա:
Դրա սահմանման հիմնական դժվարություններից է բյուջետային դեֆիցիտը, որն արդեն հասել է ՀՆԱ-ի 14 տոկոսին:
Պետությունը մտադիր է կրճատել բազմաթիվ սուբսիդիաները, որոնք ամեն տարի «խժռում» են պետական ծախսերի մոտ 20 տոկոսը:









































