Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Սիրիահայության օրակարգային խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում. վարչապետ

Հ վարչապետ, Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի առաջնորդությամբ անցկացվող թեմական-ներկայացուցչական ժողովի աշխատանքներին:

Ողջունելով ժողովի մասնակիցներին՝ վարչապետը կառավարության տեսակետներն է ներկայացրել մի քանի խնդիրների շուրջ: «Անժխտելի է այն դերակատարությունը, որը հայ ժողովրդի պատմության մեջ ունեցել է և ունի Հայ Առաքելական եկեղեցին: Շնորհիվ մեր հավատքի, եկեղեցու շուրջ համախմբվածության՝ այսօր ունենք պետություն, և համատեղ ջանքերով լուծում ենք այն խնդիրները, որոնք մտահոգում են մեր ժողովրդին: Ինչպես դարեր ի վեր, այնպես էլ այսօր Հայ Առաքելական եկեղեցու օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք մտահոգում են մեր ժողովրդին, և մենք ձեզ հետ փորձում ենք գտնել պատասխաններ, որոնք առաջնորդելու, օժանդակելու և ծառայելու են նրան»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերների հիմքում ընկած են էական խնդիրներ; Երբեմն այդ խնդիրները բացատրվում են ֆինանսատնտեսական ճգնաժամով: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ իրականում մենք գործ ունենք արժեքային ճգնաժամի հետ, և ժամանակակից մարտահրավերների հաղթահարման բանալին, գաղտնիքը հենց այդ ոլորտում է պետք որոնել:

«Սպառողական հոգեբանությունը, Առաքելական սուրբ արժեքներից հեռանալը ցանկացած հասարակության համար ստեղծում է լուրջ և անհաղթահարելի բարդություններ: Նմանատիպ խնդիրներ այսօր ծառացած են նաև հայ ժողովրդի առջև: Համոզված եմ, որ այն արդիական մարտահրավերները, որոնք առկա են, կարող ենք հաղթահարել՝ եթե ապավինենք մեր հավատքին, հզորացնենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ամրապնդենք կապը պետության և եկեղեցու միջև: Սա է լինելու այն բանաձևը, որն օգնելու է հաղթահարել նորագույն մարտահրավերները: Այդ տեսակետից, մեր օրակարգում ընդգրկված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական միջոցառումների ուղղվածությունը, կարծում եմ, նույնպես պետք է լինի այդպիսին»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ պետք է իրականացվեն այնպիսի միջոցառումներ, որոնք հզորացնելու են մեր ժողովրդի հավատքը: «Դա է գաղտնիքը, որով կկարողանանք համախմբված և ուժեղացած հաղթահարել նոր խնդիրներն ու մարտահրավերները: Այդ տեսակետից, երիտասարդ սերունդը սպասում է այնպիսի լուծումներ, որոնք պետք է բոլորիս ոգևորեն»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ վարչապետը հավաստիացրել է, որ սիրիահայության օրակարգային խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:«Այսօր Սիրիայից Հայաստան են ժամանել մի քանի հազար ընտանիքներ և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նրանք իրենց հարմարավետ զգան, կարողանան հաղթահարել առկա բոլոր դժվարությունները՝ սկսած դպրոցների նախապատրաստումից, ավարտված սիրիահայերին հայրենիքում աշխատանքի ապահովմամբ, որպեսզի նրանք Հայաստանում կարողանան կերտել իրենց նոր կյանքը»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ կառավարության օրակարգում ընդգրկված են նաև այլ խնդիրներ, որոնք վերաբերվում են եկեղեցաշինությանը: Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ այն որոշումները, որոնք կընդունվեն այս ժողովի ընթացքում՝ նպաստելու են մեր եկեղեցու ամրապնդմանը:

«Ավարտելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ երբևէ պետություն-եկեղեցի կապն այնքան ամուր չի եղել, որքան Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Մեր քաղաքական թիմի ղեկավարի տեսլականն է՝ ամրապնդելով կապը եկեղեցու, մեր հավատքի հետ՝ կկարողանանք դուրս գալ բոլոր դժվարություններից, և համախմբելով մեր ժողովրդին՝ կառուցել ամուր և հուսալի պետություն՝ ի բարօրություն հայ ժողովրդի»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Թեմական-ներկայացուցչական ժողովի օրակարգում ընդգրկված են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, Հայ Եկեղեցու Սահմանադրության մշակմանը, սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելուն առնչվող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում