Այս ամռանը թողարկված լավագույն ֆիլմերը («Զարմանալի Սարդ մարդը», «Սևազգեստ տղամարդիկ 3», «Հիշել ամենը») ավելացրել են Sony Pictures-ի 2012-ի երրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները, սակայն բավարար չեն եղել անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին հասնելու համար: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:
Աղբյուրը նշում է, որ «Զարմանալի Սարդ մարդը» եղել է ստուդիայի 2012-ի ամռան ամենամեծ հիթը:
2012-ի երկրորդ եռամսյակում ընկերության ընդհանուր եկամուտները և օպերացիոն շահույթը նվազել են համապատասխանաբար 4 և 62 տոկոսով՝ 2,1 մլրդ և 101 մլն դոլարով: Նշենք, որ անցած տարի Sony-ն «Սարդ մարդու» իրացման իրավունքների իր մասնաբաժինը 278 մլն դոլարով վաճառել է Walt Disney Co-ին:









































