Դերասանուհի Դրյու Բերիմորը 2 շաբաթ առաջ երկրորդ անգամ է մայրիկ դարձել: Դերասանուհին ու նրա ամուսինը՝ Ուիլ Կոպելմանը, դստերն անվանակոչել են Ֆրենկի: Redbook ամսագրին տված հարցազրույցում 39-ամյա դերասանուհին պատմել է իր ու երեխաների մասին:
Դրյուն խոստովանել է որ աղջկա դաստիարակության պատճառով ինքը ընկերների համար ժամանակ չի ունենում:
«Ինձ համար ընկերներս շատ կարևոր են, քանի որ նրանք ինձ հետ են եղել իմ կյանքի մեծ մասում: Մենք իսկապես շատ մտերիմ ենք, ու ես կցանկանայի նրանց հետ ավելի հաճախ տեսնվել, սակայն մենք միշտ շատ զբաղված ենք»,- ասել է նա: Բացի այդ, ըստ Բերիմորի, ինքը հրաշալի գիտի իր կազմվածքի թույլ կողմերը:
«Ես կցանկանայի ունենալ երկար ու բարակ ձեռքեր, իսկապես շատ կուզենայի, սակայն, ցավոք, չունեմ: Այդ պատճառով էլ, եթե նկարահանվում եմ ինչ-որ գովազդի կամ ֆոտոսեսիայի համար, ընտրում եմ երկար թևքերով հագուստ: Ես բարձրահասակ չեմ ու նիհար, բայց ես խելացի եմ»,- ասել է դերասանուհին:



<img src=”http://blog.1in.am/wp-content/uploads/2014/03/topsales.png”>











































