Այսօր` նոյեմբերի 2-ին, Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին բերման ենթարկված «Հակահարված» art խմբի անդամներ, նկարիչ Թաթուլ Սարոյանը և Արտակ Գևորգյանը ազատ են արձակվել:
Ոստիկանները տղաներին բերման են ենթարկել ` հասարակական վայրերի օգտագործման կանոնների խախտման համար և վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ կետով:
Հիշեցնենք, որ«Հակահարված» art խմբի անդամները ՀԱԿ ակտիվիտների դեմ ընդունված վճռի վերաքննիչ քննության մեկնարկից հետո Հյուսիսային պողոտայում տղաների նկարներն են փակցրել՝ «Հակահարված ռեժիմին» գրառումով:










































