Կանադայում հատուկ գործողության ընթացքում կալանավորվել է 100-ից ավելի մարդ, որոնք կասկածվում են թմրամիջոցների առևտրի մեջ: Ընդհանուր առմամբ՝ երկրի իշախանությունները 128 մարդու կալանավորելու որոշում են կայացրել, հաղորդում է CBS հեռուստաալիքը:
Կասկածյալների ձերբակալմանը մասնակցել է 1000-ից ավելի ոստիկան Քվեբեկ, Օնտարիո ու Բրիտանական Կոլումբիա նահանգներում:
Թմրամիջոցների առևտրով զբաղվել են հիմնականում «Դժոխքի հրեշտակներ» բայքերական ակումբի անդամները, ինչպես նաև իռլանդական ու իտալական մաֆիաները:
Հանցավոր գործունեությունը ղեկավարել է 6 հոգանոց խումբը:
Ձերբակալվածներին ներկայացվել են թմրամիջոցների առևտրով զբաղվելու, ավազակային հարձակումներ իրականացնելու, ավազակախմբեր կազմելու մեղադրանքներ:
Գործողության ժամանակ առգրավվել է 225 հազար դոլար, զգալի քանակությամբ մարիխունա, կոկաին ու այլ հոգեմետ դեղամիջոցներ:
Կալանք է դրվել 5 տների վրա, որոնց ընդհանուր արժեքը 1.5 մլն դոլար է, և 13 ավտոմեքենաների վրա:









































