Saturday, 27 06 2026
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր

Նախագահը ցուցաբերո՞ւմ է քաղաքական կամք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

– Պարոն Հարությունյան, նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ շատ կոշտ գնահատականներ հնչեցրեց դատախազության գործունեության վերաբերյալ և նրանց գրեթե հանցագործ համարեց: Տարբեր ոլորտներում նախագահի նման հանդիպումներից հետո ամենուր հարց է հնչում` նո՞ր իմացաք: Նախագահը նո՞ր իմացավ, որ այդ ոլորտում նման աղաղակող բացթողումներ ու չարաշահումներ կան:

– Հասարակության մեջ կամ հասարակության մի շերտում թերահավատություն կարելի է նկատել: Կա մի հին պատմություն, որ երբ առաջին շոգեքարշն էին պատրաստում, և այն պետք է փորձարկվեր, մի հիստերիկ կին կանգնած կառամատույցում գոռում էր, թե չի շարժվի: Երբ շոգեքարշը սկսում է շարժվել, այդ կինն անմիջապես ճչում է, թե չի կանգնի: Ինչ-որ մի պահ է գալիս, երբ ակնհայտորեն երևում են այն խնդիրները, որոնք պետք է հրատապ լուծվեն: Շատ բնական է, որ ՀՀ նախագահը պարբերաբար անդրադարձ է կատարում այս կամ այն ոլորտին: Ավելին` պետք է իսկապես ողջունել, որովհետև դա լուրջ քայլ է: Նման հանդիպումներ պարբերաբար են լինում, պարզապես որոշ դեպքերում դրանք լինում են ավելի կոշտ, և դա դառնում է քննարկման առարկա: Բայց որոշ ժամանակ հետո կարծես թե հասարակությունը մոռանում է, որ նման հանդիպումներ պարբերաբար լինում են: Դրանք լինում են թե՛ իրավապահ համակարգի, թե՛ քաղաքաշինության ու բազմաթիվ այլ ոլորտների հետ կապված: Եվ հերթական կոշտ գնահատականը սկսում է նորովի քննարկվել: Կարծում եմ, որ նախագահը բավականին հաջող կատարում է այն պարտականությունը, որը ունի Սահմանադրությամբ:

– Այդ գործընթացը սկսվեց խորհրդարանական ընտրություններից գրեթե մեկ տարի առաջ: Եվ դեռ այդ ժամանակվանից կարծիք կար, որ դա արվում է երկու համապետական՝ ԱԺ և նախագահական ընտրությունների քարոզարշավների համար:

– Նախ այդ գործընթացը, տարբեր ոլորտների պատասխանատուների հետ այդ հանդիպումները ձեր ասած ժամանակից շատ ավելի վաղ է սկսել: Պարզապես հիշողության մեջ վերջին հանդիպումն է մնում: Նոր ակտիվություն չկա, դա աշխատանք է, որը կատարվել է վերջին տարիներին: Ես կարող եմ ասել, որ դա ապացուցում է, որ գործընթացը ծրագրային կետ է և ոչ թե նախընտրական սցենար: Պետք է ասեմ, որ, որպես կանոն, նախընտրական ժամանակահատվածում անձինք, ովքեր փորձում են էժան դիվիդենտներ վաստակել, հակառակը` ավելի շուտ հանդիպումներ են ունենում ցույց տալու, թե ինչպիսի մեծ հաջողությունների են հասել: Եվ պետք է, իսկապես, քաղաքական լուրջ կամք, որպեսզի բացահայտ խոսեն թերությունների մասին: ՀՀ նախագահն ունի լուրջ քաղաքական փորձ, և պետք է ասեմ, որ այդ պարագայում նա, բնականաբար, գնահատել է նաև, որ այս գործընթացը կարող է դառնալ քաղաքական շահարկումների առարկա: Այնուամենայնիվ դրա կարևորությունն այնպիսին է եղել, որ նախագահը գնացել է այդ քայլին անգամ նախընտրական շրջանում: Եվ դա պետք է ողջունել:

– Եթե այդքան շուտ է սկսել այդ գործընթացը, ապա ինչո՞ւ դրական տեղաշարժեր չեն լինում: Կարելի՞ է ենթադրել, որ նախագահը հանդիպումից հանդիպում ընկած ժամանակահատվածում իր բարձրացրած խնդիրների կատարմանը չհետևելով՝ նպաստում է դրանց չկատարմանը:

– Բացարձակ համաձայն չեմ այդ հարցադրման հետ: Նախ` յուրաքանչյուր պահ գոյություն ունեն առաջնահերթություններ: Բնական է, որ մենք չպետք է ենթադրենք, որ ՀՀ նախագահը մշտապես իր հսկողության տակ պահի մի շարք մարմինների, որոնք ունեն սահմանադրական ինքնուրույնություն: Ցավոք, հակված չենք հավատալ, բայց դրական փոփոխություններ տեղի են ունենում: Օրինակ` վերջին մի քանի տարիներին ոստիկանության հետ կապված դրական փոփոխությունները: Այնտեղ լուրջ բարեփոխումներ իրականացրեցին, սակայն շատերը դա չեն նկատում: Հաճախ սուբյեկտիվ է գնահատականը, որ ասում են, թե հենց այդպես էլ պետք է լիներ: Բայց եկեք համադրենք թերությունները, որոնք առկա են եղել ոստիկանությունում, և որոնք հիմա վերացել են: Սա ընդամենը մի օրինակ է: Բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ լավը հաջողվում է կատարել առանց լուրջ ջանքեր գործադրելու: Թերություններ կան, և դրանք կան ոչ միայն մեր, այլև ամենազարգացած երկրներում: Եվ այդ թերությունների դեմ պայքարը պետք է մշտապես տարվի, և չպետք է վախենալ թերությունների մասին բարձրաձայնելուց: Հենց ժողովրդավարությունը խոսում է այն մասին, որ մենք պետք է խոսենք այդ խնդիրների մասին: Եվ մենք ճիշտ ուղու վրա եք:

– Նախագահը, վարչապետը, դատախազը, Դուք և բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները նոր իմացա՞ք «ատկատների», քաղաքաշինության ոլորտում կատարվող յուրացումների, դեղերի շուկայում գոյություն ունեցող մենաշնորհային վիճակի և բարձր գների, իրավապահ ու այլ ոլորտների զանազան չարաշահումների մասին:

– Կոռուպցիայի դեմ պայքարը մղվում է անգամ ամենաժողովրդավար երկրներում, և այնտեղ նույնպես նման երևույթների մասին խոսում են բացահայտորեն: Մենք նրա՞նց էլ պետք է հարցնենք, թե նո՞ր իմացաք, որ ձեզ մոտ նման երևույթներ կան: Սկզբունքորեն ունենք այդ իրավունքը, բայց դա մասնագիտական տեսանկյունից շատ թյուր մոտեցում կլինի: Դա կարող է լինել հուզական գնահատական, որը իրականության հետ այնքան էլ կապ չունի: Իհարկե, գիտենք, որ երկրում կա կոռուպցիա: Պահ է լինում, երբ մենք բավարար տեղեկատվություն ենք ունենում ոչ միայն ասելու, որ կա կոռուպցիա, այլև ուրվագծելու, թե որոնք են լուծման եղանակները:

– Գլխավոր դատախազությունում հրավիրած խորհրդակցությունից հետո Ս. Սարգսյանը հանձնարարել է բարեփոխումների, այդ թվում` օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ներկայացնել: Ի՞նչ լուրջ փոփոխության կամ օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտություն ունի այդ ոլորտը:

– Լուծումները այնպես չեն, որ ասենք, թե այս քայլը կանենք, և ամեն ինչ կդառնա հրաշալի: Մենք երկար ժամանակ հիանում էինք Վրաստանի արդյունքներով, բայց նրանց վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ վրացի ժողովուրդը կարծես թե այնքան էլ համաձայն չէր այդ գնահատականների հետ: Իդեալական ու հեշտ լուծումներ չկան, լինում են համակարգային, շատ հաճախ ժամանակատար, ռեսուրսատար լուծումներ, որոնք պահանջում են մեծ ջանքեր ու քաղաքական կամք: Նախագահի այս ելույթը պետք է դիտարկել հենց քաղաքական կամքի տեսանկյունից, որ կա այդ թերությունները հաղթահարելու շատ լուրջ քաղաքական կամք: Եվ ակնհայտ է, որ այն կպահանջի երկարատև, լարված աշխատանք: Օրենսդրական աշխատանքը դրա ընդամենը մի բաղադրիչն է: Այն չի կարող իր վրա վերցնել ամբողջ բեռը և լուծել բոլոր խնդիրները: Իհարկե, այն ունի շատ լուրջ դեր բարեփոխումների շրջանակում:

– Մի քանի տարի առաջ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ վարորդներն անպայման պետք է ամրագոտիները կապեն, և ոստիկաններն էլ հետևողականորեն այն պարտադրեցին, կարճ ժամանակ հետո գրեթե բոլոր վարորդները սկսեցին պահպանել այդ կանոնը: Այսինքն` եթե իշխանությունները ինչ-որ դեպքում քաղաքական կամք դրսևորում են, հաջողության հասնում են: Կարելի՞ է ենթադրել, որ մնացած դեպքերում կոշտ հայտարարությունները քարոզչական նպատակներ ունեն:

– Դուք խոսում եք շատ պարզունակ մի օրինակի մասին: Իհարկե, պարզունակ խնդիրը բավականին հեշտ է լուծել: Կարող ենք բազմաթիվ այլ նման օրինակներ բերել, որոնք տարիներ շարունակ չէին լուծվում և հանկարծ սկսեցին լուծվել: Այն, որ վարորդներն արդեն սկսել են ճանապարհ տալ հետիոտնին: Կամ՝ պետական համարանիշերով մեքենաները բազմաթիվ խախտումներ էին անում, իսկ հիմա կամաց-կամաց ավելի զգոն են դառնում, որովհետև այլևս դեր չի խաղում այն հանգամանքը, թե համարանիշը պետակա՞ն է, թե` ոչ, և տուգանվում են բոլոր խախտում կատարողները: Սա համեմատաբար ավելի բարդ լուծում էր, քանի որ պահանջեց ավելի շատ ներդրումներ՝ տեխնիկա տեղադրել, գործառույթներ մշակել, օրենսդրական փոփոխություններ կատարել, բայց կատարվեց, և հիմա օր օրի իրավիճակը փոխվում է: Ուրեմն՝ կան պարզ խնդիրներ, որոնք շատ հեշտ լուծում ունեն, կան հեշտ խնդիրներ, որոնք պահանջում են լուրջ ռեսուրսներ, ջանքեր, օրենսդրական ներդրումներ: Եվ կան շատ ավելի բարդ խնդիրներ: Կոռուպցիան շատ ավելի բարդ խնդիր է, որի դեմ պայքարը դեռևս բոլոր երկրներում տարվում է: Կան երկրներ, որոնք ունեն ավելի հաջողված փորձ, բայց դա պահանջել է շատ լուրջ և երկարաժամկետ ջանքեր: Ամենակարևոր տարրը քաղաքական կամքն է, եթե հիմքում չկա քաղաքական կամք, բոլոր այդ ռեսուրսները կարծես թե օգտագործվում են ոչ նպատակային: Խնդիրն այն է, որ նախագահը ցուցաբերում է քաղաքական կամք:

– Մենք համատեղ երկու պարզ օրինակներ ներկայացրեցինք, որոնց լուծման համար մի քանի ամիս ժամանակ և որոշակի ռեսուրս էր անհրաժեշտ: Եթե իսկապես իր մատնանշած թերությունները վերացնելու համար նախագահն ունի քաղաքական կամք, ապա որքա՞ն ժամանակ է պետք, որ, օրինակ, «դատախազը հանցավորության դեմ պայքարի փոխարեն հանցանք չկատարի», ինչպես ասել է ինքը:

– Գործընկերներիցս մեկը հետաքրքիր միտք ասաց, թե տպավորություն է ստեղծվում, որ եթե երկրի կառավարումը հանձնեն լրագրողներին, ապա ամեն ինչ միանգամից կշտկվի: Բայց բանն այն է, որ խնդիրները շատ ավելի լուրջ են: Համադրենք Անգլիայի վերջին օրինակի հետ: Անգլիայում վերջին սկանդալը պարզ դարձավ, երբ այս տարի անգլիական իրավապահ մարմինները զանգվածաբար կազմակերպել էին քաղաքական գործիչների գաղտնալսումներ: Անգլիայում նման երևույթների դեմ պայքարում են շատ վաղուց, ու դեռևս ունենում են նման դրսևորումներ: Ուրեմն բացասական երևույթներ կարող են լինել: Խնդիրն այն է, թե արդյոք ստեղծվո՞ւմ է համապատասխան հենք, որ դրանց դեմ տարվի արդյունավետ պայքար: Դա հեշտ չէ, բայց հենց այդ ուղիով ենք մենք գնում: Դա ամսվա խնդիր չէ, տարիների խնդիր է, և կառուցվում է նոր համակարգ, նորովի մտածելակերպ: Փոխվում են սերունդները, գալիս են մարդիկ, ովքեր տիրապետում են շատ ավելի լուրջ գիտելիքների, այլ կերպ են գնահատում մարդու գիտելիքները, այլ կերպ են ընկալում Սահմանադրությունը: Բայց արհեստականորեն արագացնելը միշտ չէ որ տալիս է ցանկալի արդյունք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում