Monday, 20 07 2026
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է

Միջազգային հանրությունը չի ուզում տեսնել Ղարաբաղն` իբրև կայացած պետություն. ՊՆ նախկին փոխնախարար

Միջազգային հանրությունը չի ցանկանում ի դեմս Լեռնային Ղարաբաղի տեսնել կայացած, ինքնուրույն պետություն: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 1990-1994 թթ. Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, 1992-2000 թթ. պաշտպանության փոխնախարար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` նախօրեին արված հայտարարությունը:

«Մինչև 1998 թվականը մենք չէինք ընդունում, որ Հայաստանը կամ Հայաստանի Զինված ուժերը կազմում են մի բաղկացուցիչ մասը Լեռնային Ղարաբաղի, դրա համար մենք չէինք ընդունվում որպես պատերազմող կողմ: Մենք ընդհանրապես մեր սահմաններն էինք պաշտպանում, դրա համար էս հայտարարությունները մեզ համար նորություն չեն: Միշտ էլ դա եղել է: Բանակցային առաջին փաթեթը հենց էդպիսին է եղել` զիջեք այդ օկուպացիոն տարածքները, ձեզ կտանք մի միջանցք, բայց հետագայում նույնիսկ Շուշին էլ ենք հետ տալու, Խոջալուն էլ, հանրաքվե արեք, և այլն, և այլն, նորից Ղարաբաղը վերադարձնեք: Դա միջազգային հանրության` էսօր Ուկրաինայում ինչ-որ կատարվում է, նույն գործն է: Էդ հանրությունը չի ուզում տեսնի այն, ինչ եղավ, չի ուզում տեսնի կայացած պետություն, մեծ հանրապետություն, որ իրենց հացի մի մասը պիտի խլի, երբ ինքնուրույն լինի, ինքն իր երկրի բյուջեն ունի, հնարավորություններն ունի, մտածում են` եթե դա չասենք, անպայման ոնց որ հիմա Ղրիմը Ուկրաինային, կմիանան»,- ասաց նա` հավելելով, որ ի վերջո, դեկտեմբերի 1-ը չի մոռացվել, չի մոռացվել` ինչպես ճնշվեցին Գերագույն խորհրդի ցույցերը, երեք ժամ կամ երեք օր Գորբաչովի ուշանալը ևս չի մոռացել:

Պետրոսյանի խոսքով` նրանք, լինելով այսօրվա Ռուսաստանը, երբեք չեն ասել, որ Ղարաբաղը պիտի լինի անպայման հանրապետություն և ինքնուրույն հանրապետություն, միջազգային հանրությունը չի կարող ընդունել այդ փաստը, ճանաչել ԼՂ անկախությունը: Պետրոսյանն ընդգծեց` մեզ համար այնքան էլ հարկավոր չէ այլ երկրների կողմից Ցեղասպանության ընդունումը, եթե արդյունք չկա: «Արյան գինը, հողի գինը ոչ ոք չի կարող տալ, դա սերունդների մեջ ապրում է»,- ասաց նա:

 

Մանրամասները` տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում