Կոստա Ռիկայի թմրավաճառականները թմրանյութի մեծ խմբաքանակ են ուղարկել Իսպանիա արքայախնձորների բեռի միջոցով: Իսպանացի սահմանապահներն ավելի քան 2.5 տոննա թմրանյութ են հայտնաբերել:
The Local-ը նշում է, որ իսպանական իշխանություններին հայտնի է եղել, որ շուտով Հարավային Ամերիկայից երկիր է ուղարկվելու թմրանյութի խոշոր խմբաքանակ:
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել 4 մարդու: Տեղի ԶԼՄ-ների գնահատականներով՝ թմրանյութի առգրավված խմբաքանակի արժեքը 210 մլն դոլար է:









































