2013 թ. բյուջեի նախագծում սիրիահայերի հետ կապված որևէ ծրագիր չկա. այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։
«Մարտին ավարտել էինք բյուջեի ծրագրային մասը, իսկ սեպտեմբերին՝ ֆինանսական մասը։ Բայց եթե ծրագրեր մշակվեն սիրիահայերի հետ կապված, պահուստային ֆոնդից հատկացումներ կարվեն»,- ասաց Պ. Սաֆարյանը։











































