Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ Քրիշտիանու Ռոնալդուի` «Վալյադոլիդ»-ի դեմ խաղում ստացած վնասվածքը, հավանաբար, լուրջ չի լինի:
Հիշեցնենք` պորտուգալացի ֆուտբոլիստը ստիպված էր լքել խաղադաշտը արտագնա հանդիպման 9-րդ րոպեին:
«Առաջիկա օրերին կտեսնենք, թե ինչ է պատահել: Չեմ կարծում, թե Ռոնալդուի վնասվածքը լուրջ է: Պարզապես նա իրեն լավ չէր զգում: Այդ պատճառով ես փոխարինեցի Քրիշտիանուին»,- ասել է Անչելոտին:







































