Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը Իսրայելի իշխանություններին խոստացել է թույլ չտալ նոր զինված ապստամբություն՝ նշելով, որ մտադիր է պայքարել անկախության համար բացառապես խաղաղ ճանապարհով:
Այս մասին Աբասը հայտարարել է իսրայելական երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Քանի դեռ ես զբաղեցնում եմ իմ պաշտոնը, երրորդ զինված ինթիֆադա չի լինի երբեք»,- ասել է նա անգլերենով՝ պատասխանելով իսրայելցի թղթակցի հարցին:
«Մենք չենք ցանկանում կիրառել ահաբեկչություն, ուժ, զենք: Մենք ցանկանում կիրառել դիվանագիտություն, քաղաքականություն, բանակցություններ: Մենք ուզում ենք դիմել խաղաղ հակամարտությանը»,- մեջբերում է Աբասի խոսքերը RIA Novosti-ին:
Աբասը նաև ակնարկել է, որ իրեն իրավունք չի վերապահում վերադառնալ հայրենի Ցֆատ (արաբերեն անվանումը՝ Սաֆեդ) քաղաք, որն այժմ գտնվում է իսրայելական տարածքում:
«Ես եղել եմ Սաֆեդում, ես ուզում եմ այն տեսնել: Իմ իրավունքն է տեսնել այն, բայց չապրել այդտեղ»,- նշել է Աբասը:
Տեղեկացնենք, որ ինթիֆադա են անվանվում պաղեստինցիների երկու ընդվզումներն ընդդեմ Իսրայելի 1987 և 2000 թթ.:








































