Ավստրալիայի իշխանությունները հունվարի 25-ից մինչև ապրիլի 30-ը շնաձկների որսի օպերացիա են իրականացրել: 170 շնաձուկ է որսացվել, 50-ը ոչնչացվել է` հաղորդում է SkyNews հեռուստաալիքը:
Ավստրալիայի ձկնորսության նախարար Քեն Բաստոնը օպերացիան հաջող է համարել:
«Չնայած, մենք երբեք չենք էլ իմանա, արդյո՞ք որսված շնաձկներից մեկը վնաս պատճառել է մարդուն, թե ոչ, կառավարությունը միշտ ավելի արժեքավոր համարելու է մարդկային կյանքը»,- նշել է Բաստոնը:
Ընդդիմադիր գործիչների թվում շատերն են քննադատում այդ ծրագիրը: «Այդ միջոցները ծայրահեղ անընդունելի են… Կառավարությունը ծրագրի արդյունավետության ոչ մի գիտական ապացույց չի ներկայացրել»,- հայտարարել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Դեյվ Քելլին:









































