Մեծ Բրիտանիայում երիտասարդ տղամարդուն մեղադրել են թմրանյութերի տարածման մեջ այն բանից հետո, Հոլոուինի տոնակատարության գիշերը իր մոտ եկած երեխաներին, նվերների փոխարեն, տվել է կոկաինով փաթեթներ,- գրում է The Guardian-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Ռոյթոն քաղաքում: Երեխաների ծնողները փաթեթները փոխանցել են ոստիկանությանը, որտեղ պարզվել է, որ փաթեթներում կոկաին տեսակի թմրանյութ է: Ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա Դոնալդ Գրինին:
Գրինի արարքի դրդապատճառների մասին չի հաղորդվել: Դատավարությունը կկայան նոյեմբերի 2-ին:










































