Արման Մուսինյանը ճիշտ չի արտահայտվել: ՀԱԿ քաղխորհրդի նիստում որոշում չի ընդունվել, թե ճիշտ է ՀԱԿ ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ մաս կազմող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանի այն արտահայտությանը, թեՀԱԿ քաղխորհուրդն օգոստոսին կայացրել է որոշումԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ:
Սոս Գիմիշյանն ասաց, որ Արման Մուսինյանը ճիշտ չիարտահայտվել, թե այդպիսի որոշում է եղել։ Նման որոշում չի ընդունվել, որովհետև քիչ չեն այն կուսակցությունները, որոնք համաձայն չեն ԲՀԿ-ի հետ համագործակցելու դիրքորոշման հետ: Ըստ նրա՝ այլ հարց է, որորոշ կուսակցություններհետևյալ դիրքորոշումն ունեն, որ թող փորձեն, եթե դա արդյունք կտա…,չխանգարեն այդ գործընթացին, բայցոր այդ ուղին ճիշտ է,այդպիսի որոշում չի կայացվել:
«Ես մի փոքր հետևել եմ հաղորդմանը: Արման Մուսինյանը ճիշտչի արտահայտվել, մեղմ եմ ասում, ճիշտ չի արտահայտվել, որովհետև մեր կուսակցությունը այդքան էլ համաձայն չէ նման դիրքորոշմանը: Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին է հայտարարել, որ կոնսենսուս այդ հարցում չկա, բայց քաղաքագիտական նպատակներիցելնելով՝ ինքը հնչեցրել է իր մոտեցումը այդ հարցի վերաբերյալ: Ու այդ հարցում կոնսենսուս առ այսօր չկա: Այն, որ ՀԱԿ-ը ընդդիմությունէ,դա որոշակի է, այն որ ԲՀԿ-ն է ընդդիմություն, ինձ համար պարզ չէ»,- ներկայացրեց իր տեսակետը Սոս Գիմիշյանը՝ հավելելով, որ եթե հարց առաջանա, որ ԲՀԿ-ն պատրաստ է օժանդակել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը գալիք նախագահական ընտրություններում, չի խանգարի այդ գործընթացին, բայց եթե հարց կանգնի, որ ՀԱԿ-ը պետք է աջակցի ԲՀԿ թեկնածուին, դա միանշանակ չի լինի: Նա պարզաբանեց, որ եթե ՀԱԿ կազմում որևէ կուսակցություն դեմ լինի այդ որոշմանը, ուրեմն ՀԱԿ-ը նման որոշում չի ունենա, որովհետևՀԱԿ-ում որոշումները կոնսենսուսով են ընդունվում:
Հիշեցնենք, որ «Լրագիր» լրատվական վերլուծական կայքը գրել է, որ հոկտեմբերի 31-ին «Կենտրոն» հեռուստաընկերության հյուր,Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանըհայտարարել է, որԿոնգրեսում կան ԲՀԿ-ի հետ համագործակցելու վերաբերյալ տարբեր կարծիքներ, բայց Կոնգրեսի քաղխորհուրդը օգոստոսին կայացրել է որոշում և ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը` վարել ԲՀԿ-ի հետ գործակցելու կուրս:





































