Showbiz Spy պարբերականը հայտարարել է, որ Ջենիֆեր Էնիսթոնը հղի է Ջասթին Թերուից: Ամսագիրը հղում է անում զույգին մոտ կանգնած աղբյուրներին: Նրանց խոսքերով՝ Էնիսթոնը երկար ժամանակ չի կարողացել հղիանալ, սակայն դա նրան վերջապես հաջողվել է: Դեասանուհին աղջիկ է ունենալու:
Աղբյուրը պատմել է նաև, որ հնարավոր է՝ դերասանուհու մոտ տոքսիկոզ կամ քաշի ավելացում է առաջացել: Սակայն զույգի պաշտոնական ներկայացուցիչները նման լուրերը չեն մեկնաբանում:
Սակայն հայտնի է դարձել նաև, որ Ջասթինը իր սիրելիին խանդում է դերասանան Սեմ Ուորթինգթոնին, որի հետ նա նկարահանվում է նույն ֆիլմում: Դժվար թե Թերուն խանդեր Ջենիֆերին, եթե նա հղի լիներ:










































