Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այսօր հայ եկեղեցականը Ֆրանսիայում կավատության համար կարող է ազատազրկվել 3 տարով

Ֆրանսիայի Նիս (Նիցցա) քաղաքում հայկական համայնքում առանց այն էլ թեժ կրքերը այսօր կա՛մ ավելի կթեժանան, կա՛մ կհանդարտվեն: Հոկտեմբերի 22-ից Նիսում ընթացող կեղծ դրամների շրջանառության, ապօրինի գումարների օրինականացման և կավատության մեջ մեղադրվող 20 ամբաստանյալների դատավարությունը կավարտվի նոյեմբերի 2-ին: Ի դեպ, 20 հոգանոց խմբից ընդամենը երկուսը հայ չեն:

Այս օրերին Նիսի դատարանում հարցաքննվում է Նիս քաղաքի նախկին հոգևոր հովիվ, ներկայումս Ստրասբուրգի հոգևոր հովիվ Տեր Վաչե քահանա Հայրապետյանը, ում անունը սկսեց շրջանառվել դեռ 2011-ի մայիսի 6-ից, երբ Նիսում քրեական աշխարհի ներկայացուցիչների սպանություններ տեղի ունեցան, որոնցից մեկը հայազգի «օրենքով գող» 39-ամյա Էդվարդ Մարգարյանն էր: Դեռ այն ժամանակ Տեր Վաչեին գործի առնչությամբ ձերբակալեցին, քանի որ Էդվարդ Մարգարյանը Տեր Վաչեի շրջապատից էր, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակեցին:

Նիսի հայերից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ դժբախտաբար, հոգևորականի հագուստի տակ տեր Վաչեն սուրբ մարդ չէր, քանի որ նա թե՛ «օրենքով գողերի» համար միջնորդ է եղել, թե՛ եկեղեցին է ծառայեցրել իր նպատակների համար, սեփական բիզնեսն է զարգացրել, խանութ բացել և այլն: Իսկ տեր Վաչեի՝ մաֆիայի հետ կապ ունենալու լուրերը իրականություն են, քանի որ, ըստ զրուցակցիս, հաճախ է Տեր Վաչեն եկեղեցու սրահի մեջ նրանց հանգրվանելու հնարավորություն տվել, նրանց առաջ դռները միշտ բաց են եղել, և հենց եկեղեցում էլ տեղի են ունեցել «օրենքով գողերի» ժողովները, բացի այդ, եկեղեցին եղել է խնջույքներ կազմակերպելու հարմար վայր, ինչպես տեղացիներն են բնորոշում՝ խորովածանոց: Համայնքի բոլոր ներկայացուցիչները տեղյակ են այդ տարիներին Տեր Վաչեի կատարած անօրինականություններին, և դեռ 2009-ին համայնքն ընդդիմացել է այս կամայականություններին: 2009թ. փետրվարին եկեղեցական վարչությունը դիմել է Կաթողիկոսին` հայտնելով, որ տեր Վաչեի հետ այլևս չեն կարող աշխատել, որից հետո 2010-ի հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանն է եկել Նիս, որը թեև պիտի եկեղեցուն հաշտություն բերեր, սակայն իրականում, ինչպես տեղացիներն են բնորոշում, Նորվան սրբազանը վախկոտ է և իրականությունից խուսափում է: Ի դեպ, Նիսի խնդիրների շուրջ մի քանի անգամ զանգահարեցինք Նորվան սրբազանին, սակայն նա, տեղեկանալով հարցին, անմիջապես անջատում էր հեռախոսը՝ խուսափելով հարցերից: Քանի որ Նորվան սրբազանը չի կարողանում լուծել ծագած խնդիրները, համայնքը դիմում է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդին է` հայտնելով դժգոհություն և խնդրելով տեր Վաչեին հեռացնել ծառայությունից, սակայն Վեհափառը չի զորակցել առաջին նամակը, և միայն համառ պայքարի արդյունքում են Վաչեին Նիսից տեղափոխել Ստրասբուրգ:

Այսօր Նիսի հայկական համայնքի պառակտման պատճառը տեղացիները տեր Վաչեին են վերագրում: «Մենք օրինակելի գաղութ էինք Նիսի մեջ, մենք չուզեցինք ենթարկվել տեր Վաչեի կամայականություններին, քանի որ հոգևորը նյութականի հետ էր շփոթել, աղջիկ էր վաճառում, «օրենքով գողերի» հետ տալիս-առնում… Նիսի ժողովուրդը տեղյակ է ամեն անցուդարձից»,- ասաց նիսաբնակներից մեկը՝ հավելելով, որ 2009-ից իրավիճակը սկսեց փոխվել Հայ Առաքելական եկեղեցու ընդունած թեմերի և ծխերի վերաբերյալ նոր կանոնակարգի փոփոխության պատճառով, քանի որ եկեղեցու սահմանած նոր կանոնակարգի նկատմամբ հարուցեց համայնքների դժգոհությունը, համայնքը իր նոր կանոնակարգը մշակեց, և խնդիրը այնքան խորացավ, որ այս տարի Կաթողիկոսին Նիսում բոլորովին էլ գրկաբաց չընդունեցին. մեկուկես ամիս առաջ Նիս կատարած նրա հովվապետական այցը միանշանակ չընդունվեց: Առաքելական եկեղեցու ծխի հին ներկայացուցիչները` 15-20 հոգի, նրան ցուցապաստառներով են դիմավորել, որոնց վրա գրված է եղել՝ «Նիսի հայկական եկեղեցու հավատացյալները՝ զոհ կամայականության»: Հիմա Նիսում նոր հայկական եկեղեցական համայնք է ստեղծվել, որը կոչվում է Ալպ-Մարիտիմի, Վարի և Մոնակոյի Հայկական Առաքելական եկեղեցու և եկեղեցական համայնքի մշակութային ասոցիացիա:

Տեր Վաչե Հայրապետյանին թղթադրամներ կեղծելու, կավատության, ինչպես նաև մարդ ծեծելու մեղադրանք է առաջադրվել: Շրջանառվող լուրերը, թե շփվել է քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, տեր Վաչեն մեզ հետ զրույցում հերքեց՝ ասելով, որ հայերի մեջ հանցագործ աշխարհի որևէ ներկայացուցիչ չկա, բոլորը նորմալ ընտանիքից են: «Ես մասնակցում եմ դատին, ինձ մեղադրում են ինչ-որ բաների մեջ, բայց ամբողջ դատավարության ընթացքում եկեղեցու և իմ անունը ոչ մի բանի մեջ չի շեշտվում, ոչ մի փաստացի բան չկա, և չգիտեմ` ինչու են ինձ և եկեղեցուն մտցրել սրա մեջ»,- ասաց տեր Վաչեն: Ըստ նրա` պատճառաբանությունն այն է, որ հայ տղաներից երկու-երեք հոգի հեռախոսազրույցներ են ունեցել կեղծ դրամի մասին: «Իմ անունը շահարկվում է նույն բանի մեջ, բայց դատավորն ինձ ներկայացրած հարցադրումներում նման ոչ մի հարց չի տալիս` ո՛չ կեղծ դրամներին և ո՛չ էլ կավատությանը վերաբերող, իմ անունը ուղղակի մտցրել են սրա մեջ: Ես չեմ հասկանում և իմ իրավապաշտպանն էլ չի հասկանում, թե ինձ ինչո՞ւ են բերել դատարան»: Նա համոզված է, որ այս ամենն արվում է իր վրա ցեխ շպրտելու համար. դատարան են բերել մի արաբի, որն ասում է, թե տեր Վաչեն իրեն ծեծել է, սակայն ինքը կյանքում չի տեսել նրան: Տեր Վաչեի պաշտպանն ապացուցել է, որ արաբը ստում է: «Իմ անձը, իբրև հոգևորական, ուզում են աղտոտել, անունս աղտոտելով` ուզում են աղտոտել եկեղեցին, թեմը և մինչև իսկ Էջմիածինը: Այս ամենի ետևում կանգնած են մի քանի մարդիկ` համայնքից, որոնց հետ մենք կոնֆլիկտ ենք ունեցել թեմական կանոնադրությունը կեղծելու համար: Ես յոթ տարի ծառայել եմ Նիսում, ամեն խարդախություն, կեղծարարություն դուրս բերեցի այդ ընթացքում, ջրի երես հանեցի, իրենք դրանից նեղված՝ մինչև հիմա ուզում են իմ անունը աղտոտել և հիմա պարզապես վրեժ են լուծում ինձնից»,- ասաց նա: Տեր Վաչեն պատմեց, որ երբ ոստիկաններն իրեն առաջին անգամ բռնեցին, ստիպում էին, որ ինքը հայ տղաների մասին սուտ բաներ ասի, բայց ինքն ասել է, որ չի կարող ստել, ինքը նրանց ճանաչում է որպես եկեղեցու հավատացյալներ, որոնք եկել են եկեղեցի` աղոթելու. «Ինձ ասացին՝ եթե չխոսես իրենց մասին, քեզ նրանց շարքում կդնենք, և դու կդատվես իրենց հետ: Ես ասացի` սուտ բաներ չեմ կարող հորինել, ես ի վերջո հոգևորական եմ, և ինձ դրեցին այն հոդվածի տակ, որ ես դատվեմ կեղծ դրամների համար: Մյուս հոդվածն էլ այն է, որ ես զբաղվել եմ կավատությամբ, աղջիկ եմ վաճառել այստեղ, ինչն իմ մտքով ընդհանրապես չի անցնի»: Տեր Վաչեի խոսքով, երկու տարի շարունակ այս հոդվածներով իրեն բարոյապես ճնշել չկարողանալուց հետո 2012-ին գտան մի արաբի, որն ասաց` իրեն 2010-ին ծեծել են և այնպես են ծեծել, որ երեք ամիս պառկել է հիվանդանոցում: Արաբն ասում է, որ տեր Վաչեն է եղել իրեն ծեծողը: Այս հոդվածը, ֆրանսիական օրենքներով, շատ ծանր հոդված է, եթե կարողանան ապացուցել: Տեր Վաչեի պաշտպանը, սակայն, ապացույցներ ունի, որ արաբը հարբեցողների կենտրոնում է բուժվել. «Իմ իրավապաշտպանը բերեց փաստեր` ապացուցելով, որ այդ օրը, երբ իրեն իբր ծեծել են, ինքը եղել է հարբած վիճակում, այսինքն՝ այստեղ էլ չհաջողեցին, և քանի դեռ դատավարությունը չի վերջացել, փորձում են եկեղեցու անունը կեղտոտել»:

Ֆրանսիայի թեմակալ առաջնորդ Նորվան արք. Զաքարյանը, որ այս օրերին Հայաստան է եկել Գերագույն հոգևոր խորհրդի և Թեմական ներկայացուցչական ժողովին, ինչպես նաև Վեհափառ Հայրապետի գահակալության տարեդարձին մասնակցելու, մեզ հետ զրույցում ասաց, որ բանավոր չի ուզում խոսել, իրեն հարցերը պետք է ուղարկել նախօրոք՝ հստակ խուսափելով հարցերից:

Հարցին՝ ինչո՞ւ է ուշանում Մայր Աթոռի Սբ Էջմիածնի պարզաբանումը խնդրի կապակցությամբ, տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեմակալ առաջնորդը և թեմական խորհուրդը պետք է լուսաբանություններ տան խնդրի առնչությամբ, քանի որ առավել չափով իրազեկ են դատավարության ընթացքին: Մայր Աթոռ Սբ Էջմիածինը վերապահ է մեկնաբանություններ կատարելուց՝ մինչ բոլոր հանգամանքների հստակեցումը:

Ուրբաթ օրը կլինի դատավճիռը, և եթե տեր Վաչեի մեղադրանքը հաստատվի, նրան մոտավորապես երեք տարվա ազատազրկում է սպառնում: Տեր Վաչեն զարմանում է, որ ժողովրդավար Ֆրանսիայում նման դատ է ընթանում:

Այսպիսով, երկու կողմերի մեկնաբանությունները խիստ տարբերվում են իրարից: Մնում է սպասել դատարանի վճռին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում