Բրազիլիայի գավաթի խաղարկության «Պոնտե Պրետա» – «Պարանա» հանդիպման ժամանակ տանտերերը տուգանային հարվածից պաշտպանվելու նոր ձև են փորձել:
Դարպասապահի կազմած պատից բացի ևս մեկ ֆուտբոլիստ պառկել է պատում կանգնած ֆուտբոլիստների ոտքերի տակ՝ փակելու համար ցածրից կատարվելիք հարվածը: Բայց նույնիսկ պաշտպանության այս հնարամիտ ձևը չօգնեց տանտերերին, գոլից խուսափելու համար:








































