Ջորջ Բուշը (կրտսերը) առաջին անգամ նախագահ է ընտրվել 2000-ի նոյեմբերի 8-ին: Նա դեմոկրատ Ալբերտ Գորին հաղթել էր ձայների աննշան առավելությամբ: 2004-ի նոյեմբերի 2-ին նախագահական ընտրություններում նրա մրցակիցը Մասաչուսեթս նահանգի սենատոր, դեմոկրատ Ջոն Քերին էր: Քվեարկության արդյունքում Բուշը ստացել էր 274 ձայն (51 տոկոս), Քերին` 252 (48): ԱՄՆ-ում 270-ից ավելի ձայն ստացած թեկնածու էր հաղթել:
Ավելի ուշ Քերին զանգահարել էր Բուշին և խոստովանել, որ նա հաղթել է ընտրություններում: Բուշը Քերիին համարել էր արժանավոր, ուժեղ և պատվավոր մրցակից: Քերին ասել էր, որ երկիրը չափազանց մասնատված է, այդ պատճառով ինքը, միասնություն պահպանելու համար, չսպասելով Օհայո, Նյու Մեքսիկո նահանգների ձայները հաշվելուն, ընդունել է իր պարտությունը:










































