Շատ կարևոր է, որ կրոնական խմբերի շահերի պաշտպանության չափանիշները նույն կերպ են պահպանվում Վրաստանում և Թուրքիայում՝ Թբիլիսիում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Այս մասին հայտնում է Trend-ը:
«Երեկ մենք ամեն ինչ մանրամասնորեն քննարկեցինք, բայց այսօր ուզում եմ ևս մեկ անգամ նշել այն ենթակառուցվածքային նախագծերը, որոնք իրագործվում են թուրքական կողմի հետ համատեղ: Դրանք գազատարներ են և երկաթուղի: Երեկ տվյալ նախագծերին լրացուցիչ ազդակներ են տրվել: Մենք նաև նշեցինք այն արդյունավետ համագործակցությունը, որը զարգանում է տնտեսական, մշակութային և ռազմական ոլորտներում: Նշեցինք նաև այն, որ համակարծիք ենք մշակութային ժառանգության պահպանման, նաև կրոնական խմբերի ու նրանց իրավունքների հարցում: Շատ կարևոր է, որ այդ չափանիշները նույն կերպ են պահպանվում Վրաստանում և Թուրքիայում»,-
նշել է Մարգվելաշվիլին:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքով՝ «ամեն մարդ պետք է անքակտելի իրավունք ունենա հավատալու այն Աստծուն, որին ընտրել է»: Նրա խոսքով՝ կրոնական ազատությունը շատ կարևոր է, կարևոր է նաև մշակութային ժառանգության պահպանումը:





































