Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն բարձր է գնահատում կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի խաղը:
«Նեյմարն ապացուցել է, որ ֆուտբոլիտ է, ում գերազանց ապագա է սպասում: Նրա՝ «Բարսելոնա»-ում ներգրավվելու գործընթացը լավագույն կերպ տեղի չունեցավ, սկզբնական շրջանում նա խնդիրներ ուներ:
Չեմ կասկածում, որ Նեյմարը կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նա մեծ ներուժ ունի»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է SporTV-ն:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Նեյմարը «Բարսելոնա»-ի կազմում Լա Լիգայում մասնակցել է 25 հանդիպման, խփել 9 գոլ ու կատարել 8 գոլային փոխանցում:









































