Էմմա Սթոունը կնկարահանվի Վուդի Ալենի նոր ֆիլմում, նրա խաղընկերը կլինի Խոակին Ֆենիքսը, հայտնում է spletnik.ru-ն:
Կայքը նշում է, որ Ալենն իր ֆիլմերում հիմնականում նույն մարդկանց է նկարահանում՝ Սքարլեթ Յոհանսոնին, Դայան Քիթոնին, Միա Ֆեռոուին:
Ալենի նոր նախագծի մասին դեռ ոչինչ հայտնի չէ՝ ո՛չ սյուժեն, ոչ էլ անվանումը: Նկարահանումները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն այս տարվա հուլիսին:
Էմմա Սթոունը




Վուդի Ալենը










































