Տոկիոյի համալսարանում իր մեջ դիսփլեյ, տպիչ և սենսորային պլանշետ միավորող թուղթ է ստեղծվել, հայտնում է Life News Online-ը:
Ճապոնացի գիտնականների խումբն աշխատում է սովորական թուղթը սենսորային դիսփլեյի նման դարձնելու ուղղությամբ:
Դրա վրա հատուկ թանաքով նկարելու դեպքում տեղեկությունն ամիջապես կներմուծվի համակարգիչ, որում հնարավոր է նկարը մշակել և արդյունքն անմիջապես կերևա թղթի վրա:
Սարքն իր մեջ ներառում է լազեր, ուլտրամանուշակագույն պրոյեկտոր և տեսախցիկ: Օգտագործողը կարող է թղթի վրա նկարել եզրագծերը, հետո համակարգչի օգնությամբ ներկել այն:











































