Eta Devices ընկերությունը հայտարարել է, որ Eta սթարթափի ստեղծողներն աշխատում են մի տեխնոլոգիայի վրա, որը թույլ կտա կրճատել սմարթֆոնների էներգիայի ծախսը: Արդեն 2013թ. մշակումը կհայտնվի շուկայում:
Տեխնոլոգիան ունի մասշտաբային հեռանկարներ: Ենթադրվում է, որ ազդանշանի ուժեղացուցիչների աշխատանքի օպտիմալացման շնորհիվ, սմարթֆոնները երկու անգամ ավելի դանդաղ կվերալիցքավորվեն, տեղեկացնում է MIT Technology Review-ն:
Eta-ն իր արտադրանքը կներկայացնի 2013թ. փետրվարին Mobile World Congress (MWC) ամենամյա ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի է ունենալու Բարսելոնայում: