Sunday, 07 06 2026
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան

Լավ է ուշ, քան երբեք. Խոսրով Հարությունյանը կոռուպցիայի դեմ պայքարի մասին

Մեր երկրում կոռուպցիայի դեմ արմատականորեն պայքարելու վերաբերյալ ՀՀ վարչապետին ուղղված նախագահի հանձնարարականի առանձնահատկությունը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքերով, ոչ միայն և ոչ այնքան պայքարը արդյունավետ դարձնելն է, որքան քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչներին գործընթացներում ներգրավելը:

«Մեխն այստեղ է: Կաշառակերությունն ու հովանավորչությունները հանրային կյանքի այն բաղադրիչներն են, որոնք կոսմետիկ փոփոխություններով անհնար է վերացնել, և կարոևոր է ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության մոտեցումները»,– ասել է նա: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է հիմա հիշել ընդդիմության մասին, Խոսրով Հարությունյանը նշել է, թե միայն հիմա չի հիշել, օրինակ` ԱԺ-ում սկզբում ընդդիմությունն է ելույթ ունենում կամ հարց ուղղում. «Այո, մեզանում ընդդիմության քաղաքական պատասխանատու դերակատարումն իմաստավորելու և ընդլայնելու քաղաքական գործընթաց է, որը շարունակություն կունենա»:

Խոսրով Հարությունյանն ընդունում է, որ նախագահի առաջարկը տեղավորվում է քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ բայց, որպես քաղաքացի, իրեն արդյունքն է հետաքրքրում:

Երբ իշխանության ամեն առաջարկության ընդդիմությունը թերահավատորեն է մոտենում, որևէ համագործակցություն չի կայանա: Ուստի Խոսրով Հարությունյանը կարևոր է համարել համագործակցությունը, օրինակ է բերել ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, որը, ըստ նրա, կարևոր էր, բայց չհաջողվեց, որոհետև բոլոր քաղաքականամերձ շրջանակներն աղմուկ բարձրացրեցին:

Հարցին էլ, թե ինչու է իշխանությունը հիմա հիշել կոռուպցիայի մասին, պատասխանել է. «Լավ է ուշ, քան երբեք»: Պատգամավորը անհասկանալի է համարել իշխանության նախաձեռնություններին ընդդիմության հակասությունը:

Խոսելով ընտրությունների թեմայի շուրջ՝ Խոսրով Հարությունյանը նշել է, որ Ընտրական օրենսգրքով բավականին հնարավորություններ են ստեղծվել արդար ընտրությունների համար: Պատգամավորը կարևորել է ընտրակաշառքի դեմ պայքարը և քննադատել ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերի կողմից ստեղծված միասնական շտաբի գործունեությունը, որը, ըստ նրա, ամեն հարց քննարկում էր, բացի ընտրակաշառքից, և որևէ պայքար չծավալեց դրա դեմ:

ՀՀԿ-ական գործիչները մեջբերումներ անելով կոալիցիոն նախավերջին հուշագրից, որտեղ կա ԲՀԿ-ի ղեկավարի ստորագրությունը, նշում են, թե ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններում պարտավոր է պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խոսրով Հարությունյանն այս առիթով ասել է. «Կոալիցիոն հուշագիրը իրավական փաստաթուղթ չէր, այլ քաղաքական, որտեղ վերաբերմունք կար նախագահական ընտրությունների մասին` առ այն, որ պատրաստ են սատարել նախագահի թեկնածությունը: Ցանկացած ուժ կարող է իր քաղաքական դիրքորոշումը փոխել, և որևէ մեկը չի կարող պրետենզիա ներկայացնել: ԲՀԿ-ն ընտրությունների արդյունքում, ստանալով հսկայական ձայն, իր քաղաքական վարքագիծը փոխեց, որտեղ ես դատապարտելի բան չեմ տեսնում»: Այնուհանդերձ, Խ. Հարությունյանի համար անհասկանալի է ԲՀԿ-ի` «իշխանությանն այլընտրանք» ձևակերպումը: «Իշխանության այլընտրանքը ընդդիմությունն է: ԲՀԿ-ի այլընտրանքը ո՞րն է»:
Պատգամավորի խոսքերով՝ մեր երկրում գնում է քաղաքական համակարգի խոշորացման օբյեկտիվ պրոցես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում