Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Քելբաջարի տարածքում:
Ինչպես հայտնում է shmashyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, զինվորներ տեղափոխող «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Հարուրի ձոր կոչվող տարածքում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, բոլորն էլ պայմանագրային զինծառայողներ են:
shmashyan.com-ը, հայտնում է, որ Վարդենիսից և Մարտունուց շտապօգնության և փրկարար ծառայության աշխատակիցներ են մեկնում նշված վայր:
Զինվորներ տեղափոխող «Ուրալում» եղել են 18 հոգի. կա 3 զոհ, 9 վիրավոր, իսկ մնացածի կյանքին և առողջությանը լուրջ վտանգ չի սպառնում: Զոհվածներին և վիրավորներին զինվորական ավտոմեքենաներով տեղափոխում են Վարդենիսի զինվորական հոսպիտալ: