Ակտիվիստները բողոքների էջ են բացել: Այնտեղ կհավաքվեն օրինապահ մարմինների այն աշխատակիցների լուսանկարները, որոնք չեն կատարում իրենց պարտքը: Բաժանորդների թվում են մի քանի բուլղարացի քաղաքական գործիչ և գործարար: Ակցիայի մասնակիցները կհրապարակեն սխալ կայանված ոստիկանական ավտոմեքենաներ, գարեջուրը ձեռքներին կամ պարեկային ավտոմեքենաներում քնած աշխատակիցների և այլ ուսադիրներով օրինախախտների լուսանկարներ:
Բուլղարիայի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ գերատեսչությունը գիտի այդ էջի մասին և հետևում է հրապարակումներին:










































