Սլավյանսկի ծայրամասում մարտերը վերսկսվել են՝ հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը՝ հղում անելով ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկին:
««Տեղեկատվական դիմադրություն» խմբի օպերատիվ տվյալներով՝ Սլավյանսկի ծայրամասում մարտ է ընթանում»,- նրա խոսքերը մեջբերում է գործակալությունը:
ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ առավոտյան մի խումբ մարդիկ փորձել են դուրս գալ քաղաքից, բայց այդ փորձը խափանվել է: Հաղորդվում է, որ ներկայումս ուկրաինացի ուժայինների կողմից կորուստներ չկան: Մյուս կողմի կորուստների մասին տեղեկություն չկա:











































