Ինչպես տեղեկացրել էինք, ապրիլի 24-ի առավոտյան Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում մահացել էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը:
Երեկ Բրբանքի հայկական եկեղեցում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտորի հոգեհանգստյան արարողությունը:
Կոմպոզիտորին վերջին հրաժեշտն են տվել հայ համայնքի ներկայացուցիչներ, նրա արվեստը գնահատողներ:
Նշենք, որ հուլիսի 29-ին Կոնստանտին Օրբելյանը կդառնար 86 տարեկան:










































