«ՀԺ»-ի տեղեկություններով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով։
Ըստ այդ տեղեկությունների՝ սակագինը կարող է գործող 38 դրամից հասնել 45-ի։ Ներկայումս ՀԷՑ-ը ջերմաէլեկտրակայաններից ավելի թանկ գնով է ձեռք բերում էներգիան, քան նախատեսված է եղել ներկայիս սակագնով։ Արդյունքում սակագնի կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն, և ՀԷՑ-ը կուտակել է խոշոր պարտքեր՝ մի քանի տասնյակ միլիոն դոլար։ Սա ՀԷՑ-ից առայժմ ճշտել չհաջողվեց»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:







































