Friday, 26 04 2024
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա

Հայկական Հելոուինը սովետական տոներից հոգնած կրեատիվ երիտասարդի տոնն է. մշակութաբան

Երեկ աշխարհի մի շարք երկրներում նշվեց Հելոուինը: Չնայած այն հանգամանքին, որ հայ Առաքելական եկեղեցին դեմ է այս տոնին՝ երեկ այն ոչ պաշտոնապես նշվեց նաև Հայաստանում: Արարատյան թեմի քահանա Տեր Շմավոնը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խիստ բացասական արտահայտվեց տոնի մասին՝ նշելով, որ վատ և սխալ է օտար երկրներից տոն ներմուծելը։ «Ես մի բան չեմ հասկանում՝ եթե այդ տոնը սրբերին է նվիրված, ինչո՞ւ են նշում գիշերը և վախենալու ու սատանայական կերպարներ ընդունում: Պետք է ձգտենք վերացնել այսօրինակ տոները և ավելի մեծ շուքով նշենք մերը՝ ազգայինը»,- ասաց քահանան:

Իսկ մշակութաբան Անի Ասատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հակառակ կարծիքը հայտնեց՝ նշելով, որ հայկական Հելոուինը Փարվանա-ՎԻԱ ԳՐԱ սովետական տոներից հոգնած կրեատիվ երիտասարդի տոնն է. «Երևանում ես վաղուց չէի տեսել տոնական նման տրամադրություն, ինչն, իհարկե, կապված էր ոչ թե տոնի բովանդակության այլ ձևի հետ: Շատ լավ կլիներ, որ ունենայինք նման ձևի հենց հայկական տոներ, բայց սեփական բացի պարագայում լրացնելու է գալիս այլ մշակույթի հետ սեփական մշակույթը սինթեզելու ու հարստացնելու տարբերակը: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ տոնը, այն կոնտեքստում, որում որ նշվում է կոնկրետ Հայաստանում, իր մեջ չի պարունակում բարդ հոգեբանափիլիսոփայական կամ բարոյահոգեբանական իմաստներ: Մեր երիտասարդությունը կարիք ունի տոնահանդեսների, որտեղ կարելի է ուղղակի ուրախանալ, երեկվա տոնը դրա ապացույցն էր: Վաղուց երևանյան փաբերում ես այսքան ծիծաղ ու ժպտացող երիտասարդ չէի տեսել: Իսկ սա միանշանակ դրական է:

Անի Ասատրյանը տոնի տարածումը պայմանավորվում է նրանով, որ հայերը չունեն կառնավալային մշակույթ. «Եթե փորձենք նկարագրել, թե ինչպես ենք մենք այսօր նշում մեր տոները, ստիպված կլինենք փաստել, որ հայերիս մոտ հին հայկական տոների ու այսօր տոն նշելու ձևերի մեջ խզում կա: Այսօր տոները նշելու մեր մշակույթն ավելի շատ սովետական է, քան հայկական: Մեր ծնունդ-կնունք-հարսանիք տոների շարքը մենք անցկացնում ենք կամ տանը, սեղանի ու տխուր բաժակաճառերի շուրջ, կամ փարվանա-հարսնաքարերում՝ միաչափ դրես-կոդի ու երաժշտության ներքո, որոնք վերաբերում են սովետական տոն նշելու մշակույթին:

Մյուս կողմից՝ ավելի մասշտաբային տոները, որոնցից են օրինակ՝ Քաղաքի տոնը, Անկախության տոնը, կրկին անցկացնում ենք դատարկ նշանների ազդեցության տակ, ինչ-որ մարդիկ գալիս բեմից երգում-պարում-ուրախանում են, իսկ հանդիսատեսը զրկված է որևէ կերպ մասնակից լինելու հնարավորությունից։ Օրինակ՝ եթե մարդը որոշում է գնալ համերգի, նա գոնե ընտրության հնարավորություն ունի՝ ուր գնալ և ում համերգին գնալ, իսկ նման միջոցառումների ժամանակ մարդիկ անգամ հնարավորություն չունեն ընտրելու սեփական քաղաքի տոնին ինչ երաժշտություն են ցանկանում լսել: Կազմակերպիչները մարդկանց վերաբերվում են որպես մասսայի: Մասնակցային տարրերը իսպառ բացակայում են ու այդ պատճառով էլ միջոցառուման ձևը թույլ չի տալիս, որպեսզի միջոցառումը միջոցառման սահմաններից անցնի ու դառնա տոն: Իսկ երեկ հիմնականում ներկա էր հայ երիտասարդության այն հատվածը, որն իրեն դիտարկում է սովետական մշակույթից դուրս, կարիք ունի տոների, որտեղ ինքը կարող է մասնակից լինել ու ընտրել: Այստեղ խնդիրը Հելոուինի մեջ չէ, սրա փոխարեն կարող էր լինել ֆելոուին կամ մեկ այլ տոն: Այս տոնի կարևորությունը նրանում է, որ մասնակից բոլոր երիտասարդները տոնին նախապատրաստվել էին, ընտրել համապատասխան կերպար, հագուստ, ատրիբուտներ, նշաններ, փորձել էին նշանների մեջ իմաստներ դնել: Մեծ հաշվով այս տոնի ձևը նաև ինքնադրսևորման ու ստեղծագործելու հնարավորություն է ինչ-որ տեղ»։

Անդրադառնալով տոնի հայկական-ոչ հայկական դիսկուրսին Ա, Ասատրյանը նշեց, որ մենք այսօր ունենք տոներ, որոնք նույնպես հայկական չեն .«Քաղաքի տոնին երգող ՎԻԱ ԳՐԱ խմբի երգչուհին ևս հայկական արմատներ չունի, այս տոնի ոչ հայկականության դեմ պայքարողները նախ թող նման բաների ու սովետական ավանդույթի դեմ պայքարեն՝ հանուն հայկականի: Ինչ վերաբերում է տոնի քրիստոնեական- հակաքրիստոնեական լինելուն, ապա նշեմ, որ տոնը Հայաստանում չի անցկացվում բուն բովանդակային իմաստով, մեզանում այն ուղղակի կառնավալ է, իհարկե հելոուինային սիմվոլիկան գերակշռող էր, բայց ոչ իմաստային առումով:

Մյուս կողմից, եթե խոսենք քրիստոնեությունից, ապա Հայաստանում առաջին հակաքրիստոնեական երևույթը հենց արդի եկեղեցին է՝ որպես ինստիտուտ: Հակաքրիստոնեական են կասկածելի անցյալ ունեցող մարդկանց կողմից եկեղեցաշինության այս մոլուցքը, քրիստոնեության համեստ պատվիրաններին դեմ գնացող Ապարանի ճոխագույն խաչը ու հակահայկական է կառուցվող գլխավոր եկեղեցու անվանումը, որը կրում է կաթոլիկ սրբերից մեկի անունը: Այս տեսանկյունից մենք նորից ուղտերին դրել ենք հրապարակում ու փոքր դդումներ քակոծում»-եզրափակեց մշակութաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում